HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն Մասիսում. այրվել է 3, ջերմահարվել 1 ավտոմեքենա

Հուլիսի 21-ին ահազանգ է ստացվել, որ Մասիսի Գործարանային 10 հասցեում այրվում է ավտոմեքե­նա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում ավտոկայանատեղիում կայանված «Մերսեդես C» մակնիշի 71 ՏՏ 071 պ/հ ավտոմե­քե­նա­յի բենզաբաքի հատվածում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով բռնկվել է հրդեհ՝ տարածվելով հարակից ավտոմեքենաների ուղղությամբ: Հրդեհը մեկուսացվել և մարվել է:

Ամբողջությամբ այրվել են «Սուզուկի» մակնիշի 18 ՏՕ 897 պ/հ, «Մերսեդես C» մակնիշի 71 ՏՏ 071 պ/հ և «Մերսեդես E» մակնիշի 71 QO 007 պ/հ ավտոմեքենաները, ջերմահարվել է «ՎԱԶ 2107» մակնիշի 54 ԼՍ 075 պ/հ ավտոմե­քե­նայից փոքր հատված:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ զոհեր և տուժածներ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter