
Ջրանջատում Արմավիրի մարզում հուլիսի 29-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 29-ին՝ ժամը 11:00-17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Դալարիկ, Արգինա և Շենիկ գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել