
Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին
Հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։
«ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել է հաղորդում։
Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է Վեդիի Թումանյան փողոցում, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել ՔԿ Վեդիի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև՝
- ՄԻՊ-ն ուսումնասիրում է մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքը
- ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում
Լուսանկարը՝ էկրանապատկեր տեսանյութից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել