
ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում
ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։
«ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատական:
Բռնության ցանկացած դրսևորում անհարիր է կրթական միջավայրին, և նման գործելաոճով առաջնորդվողները տեղ չունեն և չեն կարող ունենալ ուսումնական հաստատություններում, որոնցում պետք է առաջնային լինի երեխայի լավագույն շահի պաշտպանությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ այսօր համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է մանկապարտեզի դայակը հարվածում երեխային։
Լուսանկարը՝ էկրանապատկեր տեսանյութից
Մեկնաբանել