
Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ֆրամատոմի» պատվիրակությանը
Հուլիսի 23-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակությանը:
ԱԽ գրասենյակի հաղորդմամբ, ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել ֆրանսիական կողմի հետաքրքրությունը` Հայաստանում զարգացնելու ատոմային էներգիայի ոլորտը:
«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է ԱԽ գրասենյակի հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ ԱԽ գրասենյակի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել