
Փաշինյանն այցելել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության նոր շենք
Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության նոր շենք: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Այն գտնվում է Լոնդոնի կենտրոնում: Վարչապետը շրջել է դեսպանությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:
Կառավարությունը Լոնդոնում ՀՀ դեսպանության նոր շենք ձեռք բերելու համար հատկացրել էր ավելի քան 8 մլրդ դրամ:
Տես նաեւ՝
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել