
Ucom-ի բաժանորդները հուլիսի 11-ից 15-ը կարող են նկատել ֆիքսված և բջջային կապի աշխատանքի որոշակի ընդհատումներ
Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ից 15-ը Մասիս քաղաքի կենտրոնական փողոցներին զուգահեռ անցնող ընկերության վերգետնյա մալուխները անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով:
«Նույն աշխատանքներն իրականացվելու է Երևանի Վարդանանց փողոցում հուլիսի 12-ին։
2019 թ․-ից մեկնարկած այս աշխատանքերն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և Մասիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ և միտված են ցանցերի արդիականացմանը։
Նշենք, որ աշխատանքների ընթացքում ընկերության բաժանորդները կարող են նկատել ֆիքսված և բջջային կապի աշխատանքի որոշակի ընդհատումներ։ Այս կապակցությամբ հայցում ենք բաժանորդների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել