
Հուլիսի 11-ից երթևեկության փոփոխություններ՝ Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Պուշկինի, Տերյան և Նալբանդյան փողոցներում
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Գրիգոր Լուսավորչի փողոցից կարգելվի հետադարձը:
Նույն նպատակով հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պուշկինի փողոցում:
Մասնավորապես՝ Տերյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում համապատասխան գծանշում կարվի և ճանապարհային նշաններ կտեղադրվեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել