
Փաշինյանն ընդունել է Ջիրո դ'Իտալիա բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի գործադիր տնօրենին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ջիրո դ'Իտալիա բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի գործադիր տնօրեն Միշել Նապոլիին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետը կարևորել է հեծանվասպորտի զարգացումն ու մասսայականացումը մեր երկրում, ինչը կնպաստի նաև առողջ ապրելակերպի խթանմանը:
Հանդիպմանը քննարկվել են վերը նշված հեղինակավոր մրցաշարի կազմակերպիչների հետ համագործակցությամբ Հայաստանում միջազգային մրցաշարի կազմակերպման հնարավորությանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ՝ հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել