
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և արդյունավետ պաշտոնավարում մաղթել:
Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին: Կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել