HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անգլիայի հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ «Եվրո-2024»-ի կիսաեզրափակիչ

«Եվրո-2024»-ի քառորդ եզրափակչում Անգլիայի ազգային հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթանակ տարավ Շվեյցարիայի ընտրանու նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հանդիպումը տեղի ունեցավ Դյուսելդորֆում։

Խաղի հաշիվը բացվեց միայն 75-րդ րոպեին․ շվեյցարացիների կազմից աչքի ընկավ Բրիլ Էմբոլոն։ Սակայն նրանց ուրախությունը երկար չտևեց, քանի որ 80-րդ րոպեին Անգլիան Բուկայո Սակայի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։

Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս թիմերը չկարողացան պարզել հաղթողին, իսկ հետխաղյա 11-մետրանոցներն առավել հաջող իրացրին անգլիացիները։

Կիսաեզրափակչում Անգլիայի մրցակիցը կլինի Նիդերլանդներ - Թուրքիա զույգի հաղթողը։ Այս թիմերի հանդիպումը կմեկնարկի 23։00-ին։

Հիշեցնենք՝ նախօրեին հայտի էր դարձել կիսաեզրափակչի առաջին զույգը՝ Իսպանիա - Ֆրանսիա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter