
Ֆրանսիան 11-մետրանոցներով հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ
«Եվրո-2024»-ի քառորդ եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Պորտուգալիայի ընտրանուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հանդիպումը տեղի ունեցավ Համբուրգի «Ֆոլկշպարկշտադիոն» մարզադաշտում:
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում թիմերը չկարողացան գոլ խփել, և դիմակայության ելքը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ բախտը ժպտաց ֆրանսիացիներին (5:3):
Կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցը կլինի Իսպանիայի ընտրանին, որը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով պարտության մատնեց Գերմանիային:
Հուլիսի 6-ին տեղի կունենան քառորդ եզրափակիչ փուլի մյուս երկու հանդիպումները՝ Անգլիա - Շվեյցարիա՝ 20:00-ին, Նիդերլանդներ - Թուրքիա՝ 23:00-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել