Վրաերթ՝ «Հաղթանակ» զբոսայգում
Երեկ հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ոտքերի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 22-ամյա մի աղջիկ՝ հայտնելով, որ իրեն վրաերթի են ենթարկել:
Պարզվել է, որ նախորդ օրը՝ ժամը 22:30-ին, «Բուռան» մակնիշի կվադրոցիկլի վարորդը «Հաղթանակ» զբոսայգում վրաերթի է ենթարկել աղջկան և պատճառել վնասվածքներ:
«Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել