
Նիդերլանդները ջախջախեց Ռումինիային և դուրս եկավ «Եվրո-2024»-ի քառորդ եզրափակիչ
Ֆուտբոլի Եվրոպայի 2024թ․ առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Նիդերլանդների հավաքականը 3։0 հաշվով պարտության մատնեց Ռումինիայի ընտրանուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Հանդիպումը տեղի ունեցավ Մյունխենում։
20-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Կոդի Գակպոն։ 83-րդ րոպեին էլ նույն Գակպոյի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Դոնիել Մալենը։ Մրցավարի ավելացրած երրորդ րոպեին էլ Դոնիել Մալենը հրաշալի անցում կատարեց և երրորդ գնդակը խփեց՝ դառնալով դուբլի հեղինակ և դնելով հանդիպման վերջակետը։
Քառորդ եզրափակչում Նիդերլանդների հավաքականի մրցակիցը կլինի Ավստրիա-Թուրքիա զույգի հաղթողը։ Այդ հանդիպումը կմեկնարկի քիչ անց՝ 23։00-ին։
Հիշեցնենք՝ «Եվրո-2024»-ի քառորդ եզրափակչի չորս զույգերից երեքն արդեն հայտնի են՝ Գերմանիա-Իսպանիա, Շվեյցարիա-Անգլիա, Ֆրանսիա-Պորտուգալիա։
Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի
Մեկնաբանել