
Արտյոմ Մեհրաբյանն ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից
ՀՀ վարչապետի հունիսի 28-ի որոշմամբ՝ Արտյոմ Մեհրաբյանն ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտյոմ Մեհրաբյանին 2024 թվականի հուլիսի 1-ից ազատել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
Նշենք, որ նա այդ պաշտոնին էր նշանակվել այս տարվա հունվարի 25-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել