
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է
Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ հունիսի 23-ին՝ ժամը 16։06-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
«Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 9-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը բախվել է ճանապարհամերձ բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել, վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը»,- ասված է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել