HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Պորտուգալիան ջախջախեց Թուրքիային և «Եվրո-2024»-ի 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց

Ֆուտբոլի Եվրոպայի 2024թ․ առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Թուրքիայի ընտրանու դարպասը և ապահովեց առաջին հորիզոնականը F խմբում։ Հանդիպումը տեղի ունեցավ Դորտմունդի մարզադաշտում։

Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց Բերնարդու Սիլվան։ 28-րդ րոպեին Թուրքիայի հավաքականի պաշտպան Սամեթ Աքայդինը դարձավ ինքնագոլի հեղինակ։ 56-րդ րոպեին էլ Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից հետո Բրունու Ֆերնանդեշը հաշիվը դարձրեց խոշոր՝ դնելով հանդիպման վերջակետը՝ 3։0։

F խմբի մյուս խաղում, որը նույնպես տեղի էր ունեցել այսօր, Վրաստանն ու Չեխիան 1։1 էին խաղացել։ Այսօրվա հաղթանակից հետո Պորտուգալիան վաստակեց 6 միավոր և ապահովեց առաջին հորիզոնականը F խմբում։ Թուրքիան 3 միավորով երկրորդն է, իսկ չեխերն ու վրացիները 1-ական միավորով բաժանում են 3-4-րդ հորիզոնականները։ Վերջին տուրում Պորտուգալիան կխաղա Վրաստանի, իսկ Թուրքիան՝ Չեխիայի հետ։

Հավելենք, որ այսօր՝ 23։00-ին կմեկնարկի խմբային փուլի երկրորդ տուրի վերջին հանդիպումը, որտեղ ուժերը կչափեն Բելգիայի և Ռումինիայի հավաքականները։

Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter