HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը, թե Հայաստանը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։

Վերջին ամսում Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հերքում է ադրբեջանական կողմի նույնաբովանդակ հաղորդագրությունները։

Նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել:

«Այդ տեղեկությունը երկու բանի մասին կարող է վկայել՝ մի դեպքում, որ իրոք կա հրադադարի ռեժիմի խախտում, մյուս դեպքում, որ այդ տեղեկատվությամբ փորձ է արվում էսկալացիա կամ էսկալացիայի ֆոն ստեղծել»,- ասել էր Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter