HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրո-2024». Ֆրանսիան և Նիդերլանդները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին

«Եվրո-2024»-ի խմբային փուլի երկրորդ տուրում ուժերը չափեցին առաջնության գլխավոր ֆավորիտներից Ֆրանսիայի և Նիդերլանդների հավաքականները: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: Հանդիպումը տեղի ունեցավ Լայպցիգի մարզադաշտում:

Հունիսի 20-ին կայացել է նաև Ֆրանսիայի և Նիդերլանդների հետ D խմբում ընդգրկված Լեհաստանի և Ավստրիայի հանդիպումը, որում ավստրիացիները հաղթել են 3:1 հաշվով:

Կայացած երկու տուրերից հետո Նիդերլանդներն ու Ֆրանսիան 4-ական միավորով գլխավորում են D խմբի մրցաշարային աղյուսակը: Ավստրիան 3 միավորով երրորդն է, իսկ Լեհաստանը առանց միավոր՝ վերջինը:

Հունիսի 20-ին տեղի է ունեցել նաև E խմբի մեկ հանդիպում, որում Ուկրաինան 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Սլովակիայի նկատմամբ: 

Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter