HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վնասներ՝ քամու հետևանքով (թարմացված)

Փրկարար ծառայությունը հայտնում է, որ հունիսի 20-ին՝ ժամը 17:30-ից սկսած, Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են տանիքների ծածկեր, էլեկտրական սյուներ, թուլացել և կախվել են էլեկտրական մալուխներ, մետաղյա թիթեղներ, տապալվել են ծառեր, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, փակվել ավտոճանապարհներ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել թիթեղների, սյուների ամրացման, ապամոնտաժման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ ավտոճանապարհները երկկողմանի երթևեկելի են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter