
Կոչ Հայաստանի կառավարությանը՝ 4 ամսվա ընթացքում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնել
Այսօր՝ հունիսի 20-ին, Երևանի Անի Պլազա հյուրանոցում Ժողովրդավարական քաղաքացիական և քաղաքական ուժերի հարթակը անցկացրեց Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեին նվիրված ֆորում։ Միջոցառմանը մասնակցում էին ժողովրդավարական արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների և ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, ակտիվիստներ և Հայաստանի քաղաքացիական հասարակության այլ առաջնորդներ և ներկայացուցիչներ:
Համաժողովին ներկա էին նաև Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Ստորեւ՝ ֆորումի մասին հաղորդագրությունը, որը տարածել է «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի լրատվական ծառայությունը։
Մասնակիցները կարևորեցին Հայաստանի՝ եվրոպական ազգերի ընտանիքին միանալու անհրաժեշտությունը, քանի որ դա Հայաստանի ժողովրդի համար կապահովի անվտանգության և բարգավաճման ավելի բարձր մակարդակ և կբարելավի մարդու և քաղաքական իրավունքները Հայաստանում: Մասնակիցները նաև քննարկեցին ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ Հայաստանի քաղհասարակության, բիզնեսների և անհատ քաղաքացիների կողմից լուրջ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը, որպեսզի երկիրը հասնի և պահպանի եվրոպական չափանիշները մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության, կառավարման, տնտեսության, հարկման, կանանց և փոքրամասնությունների իրավունքների։
Շահագրգիռ քննարկումներից հետո մասնակիցները ստորագրեցին մի բանաձև, որով Հայաստանի կառավարությանը կոչ արվեց համաժողովի անցկացման օրվանից չորս ամսվա ընթացքում անցկացնել Հայաստանի Եվրոպական միությանն անդամակցելու հանրաքվե:
Ֆորումի ամբողջական հեռարձակումը՝ հղումով։
Լուսանկարը՝ «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի լրատվական ծառայության
Մեկնաբանել