HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսպանիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Խորվաթիայի ընտրանու նկատմամբ

Ֆուտբոլի Եվրոպայի 2024թ. առաջնության խմբային փուլի առաջին տուրում Իսպանիայի հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Խորվաթիայի ընտրանու նկատմամբ: Հանդիպումը տեղի ունեցավ Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում:

Այս հանդիպման բոլոր գոլերը խփվեցին առաջին խաղակեսում: Հաշիվը 29-րդ րոպեին բացեց Ալվարո Մորատան: Երեք րոպե անց Ֆաբիան Ռուիսը կրկնապատկեց իսպանացիների առավելությունը, իսկ մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին Դանի Կարվախալը հաշիվը դարձրեց խոշոր՝ խփելով հանդիպման վերջին գոլը:

Իսպանիայի և Խորվաթիայի հավաքականների հետ B խմբում են ընդգրկված նաև Իտալիան ու Ալբանիան, որոնց հանդիպումը կմեկնարկի քիչ անց՝ 23:00-ին: 

Ավելի վաղ, A խմբի հանդիպումներում Գերմանիան 5:1 հաշվով հաղթել էր Շոտլանդիային, իսկ Շվեյցարիան՝ 3:1 հաշվով Հունգարիային:

Լուսանկարը ՈՒԵՖԱ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter