HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և այլք:

Նիստում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնելով իրականացված ծրագրերն ու նախագծերի ընթացքը:

Քննարկվել են հիմնադրամի 2023 թվականի ֆինանսական հաշվետվությունն ու 2024 թվականի տարեկան բյուջեն»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter