
ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը՝ Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաների վերաբերյալ
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Երևանու տեղի ունեցող բողոքի ակցիաների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։
Մեկնաբանել