
Կառավարության այսօրվա նիստը կտեղափոխվի ուրբաթ
Կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկա է գտնվելու 2023 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, որի ընթացքում հանդես է գալու եզրափակիչ ելույթով: Ուստի՝ ինչպես սովորոբար արվում է, այս անգամ նույնպես Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ՝ հունիսի 14-ին: Նիստի ժամը լրացուցիչ կտեղեկացվի:
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն առավոտից հավաքվել են Կառավարության շենքի մոտ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել