HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ներթափանցումը «Արմավիր» ՔԿՀ

ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ստացած տեղեկություններն իրացնելով՝ նույն վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ռ․Ս․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Վ․Ն․-ին։

«Արդյունքում՝ ծառայողները հայտնաբերել են քաղաքացու մարմնում թաքցված փաթեթ, որում առկա են եղել հերոին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 3․34 և 2․3 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ։

Վ․Ն․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter