
Պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր։
Մյուս չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա։
Բժիշկների գնահատմամբ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն։
Ավելի վաղ Փրկարար ծառայությունը հրապարակել էր տուժածների տվյալները․
««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Կ․ Ս․-ն (ծնված 1980 թ․) և Գ․ Չ․-ն (ծնված 1991 թ․), այնուհետև՝ տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։
Աբովյանի ԲԿ են տեղափոխվել Լ․ Հ․-ն (ծնված 2007 թ․), Հ․ Խ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Գ․-ն (ծնված 1989 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1990 թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1963 թ․). Լ. Հ․-ն ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, իսկ մյուսները տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիծեցնենք, որ 911 ծառայություն հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, ահազանգեր են ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Կարդացեք նաև՝
Լուսանկարը՝ Փրկարար ծառայության
Մեկնաբանել