
Սուրեն Պապիկյանն ընդունել է Սերբիայի դեսպանին
Հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովի Ցվետկովիչին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Զվեզդան Կրիչակին (նստավայրը՝ ք. Թեհրան): Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Պաշտպանության նախարարը շնորհավորել է փոխգնդապետ Զվեզդան Կրիչակին՝ Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ, և մաղթել է արդյունավետ աշխատանք:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ: Քննարկվել են նաև ԶՈՒ բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Մեկնաբանել