
Էմանուել Մակրոնը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմը։
«Նախագահ Մակրոնը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:
Վարչապետը նախագահ Մակրոնին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների, ինչպես նաև Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում իր ունեցած բացառիկ ներդրման համար»,- ասված է հաղորդագրությունում:
Ծննդյան 49-ամյակի առթիվ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Վարչապետին շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը և Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել