HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ընդունել է «Լիբրա գրուպ» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսին: Ընկերությունն ունենալով մի քանի միլիարդ դոլարի կապիտալ՝ գործունեություն է ծավալում այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետ Փաշինյանը ողջունել է Լոգոթեթիսի այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության ու մեր երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցերը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է արևային և կանաչ էներգիայի, ավիացիայի և այլ ուղղություններով նոր նախագծերի իրականացումը:

Ջորջ Լոգոթեթիսն անդրադարձել է «Լիբրա գրուպ»-ի գործունեությանը և նշել, որ պատրաստ են շարունակել քննարկումները ՀՀ-ում ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր