Պայթյուն՝ Վերին Դվին գյուղում. 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Հուլիսի 15-ին ոստիկանության Արտաշատի բաժնում «Որոտան» ռադիոկայանից հաղորդում է ստացվել, որ Վերին Դվին գյուղում գազի պայթյուն է տեղի ունեցել:
Պարզվել է, որ նույն օրը 1975 թ. ծնված Լյովա Գ.-ն մարմնի տարբեր մասերում ստացած այրվածքներով իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով վերադարձել է իր տան բակ և հարևաններին ասել է, որ ավտոմեքենայի վրա գործ անելիս գազի բալոնից այրվել է:
«Լյովա Գ.-ն տեղափոխվել է հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել