HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՏԱ նախարարն ընդունել է Հայաստանի կապի օպերատորների ներկայացուցիչներին

Ջրհեղեղից տուժած բնակավայրերում կապի հետ կապված խնդիրները գնահատելու և դրանք վերացնելու նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 27-ին ընդունել է կապի հայաստանյան օպերատորների ներկայացուցիչներին։ Այսմասին հաղորդում է ԲՏԱ նախարարը։

«Հանդիպմանը նշվել է, որ ջրհեղեղի արդյունքում մեծ ծավալով ենթակառուցվածներ են վնասվել, որոնց վերականգնման ուղղությամբ օպերատիվ աշխատանքներ են տարվում։ 

Քննարկվել են առաջ եկած խնդիրների վերացման կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝  հետագայում ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում կապի մալուխների տեղադրման նորարական լուծումների կիրառության վերաբերյալ։  

Նախարարն ընդգծել է, որ  ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբում (շտաբ) ներգրավված են ԲՏԱ նախարարության աշխատակիցներ,  և կապի վերականգնման աշխատանքների հետ կապված յուրաքանչյուր խնդրով 24-ժամյա ռեժիմով հասանելի են օպերատորների տեխնիկական թիմերի համար»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter