Մայր Աթոռում հոգեհանգստյան կարգ է կատարվել ջրհեղեղի հետևանքով զոհված անձանց համար
Մայիսի 27-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց հոգեհանգստյան կարգ Լոռու և Տավուշի մարզերում բնական աղետի հետևանքով զոհված անձանց համար։ Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
«Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին անմեղ զոհերի հոգիների հանգստության, ինչպես նաև աղետից տուժածների և վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,- ասվում է Մայր Աթոռի հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել