Լոռիում և Տավուշում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի․ Սանոսյան
Լոռիում և Տավուշում ջրհեղեղների հետևանքով կա հաստատված չորս զոհ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նախարարի խոսքով՝ Դեբեդի վարարման հետևանքով փլվել է 17 կամուրջ։
«Դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, բայց առնվազն 5-6 կամուրջներ բավականին խոշոր կամուրջներ են, մեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվի դրանց վերականգնման համար»,- ասել է նախարարը։
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի փոխանցմամբ՝ 429 անձ տարհանվել է, կան մեկուսացված բնակավայրեր։
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել