HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվս 250 հատ 18-մետրանոց ավտոբուս է պետք Երևանին․ Տիգրան Ավինյան

Երևանը շարունակում է իր ֆինանսական միջոցների հաշվին արդիականցնել ավտոբուսային և տրոլեյբուսային հավաքակայանը: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը 18-մետրանոց նոր ավտոբուսների ձեռքբերումը հնարավորինս շուտ կազմակերպելու համար հանձնարարել է այս ծրագիրը ևս դիտարկել համայնքի բյուջեով:

«Հասարակական տրանսպորտում բարեփոխումները պետք է հասցվեն ավարտին, ինչի համար մեզ պետք են ևս 250 հատ 18-մետրանոց ավտոբուսներ: Մենք մեր այս ուղուց որևէ կերպ չենք շեղվելու, թեկուզև փուլային եղանակով ու դժվարություններով պետք է իրականացնենք ծրագիրը»,- ընդգծել է քաղաքապետը:

Լուսանկարը՝ skyscrapercity.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter