![](/static/articles/16/68/82/l-lY3d4JujTV.jpg)
Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը․ Մայր Աթոռ
Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
«Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում, և որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։
Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։ Մնացյալի առնչությամբ Սրբազանը պարզաբանումներ արդեն ներկայացրել է»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել