Արմավիրում գործող շինընկերությունում կասեցվել է բետոնահանգույցի գործունեությունը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդմամբ՝ ստուգումներ են կատարվել Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում շինաշխատանքներ իրականացնող «ԲԱՂՐԱՄՅԱՆՇԻՆ» ԲԲԸ-ում։
«Ստուգմամբ պարզվել է, որ Ընկերության տարածքում շահագործվում է բետոնահանգույց՝ առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Տեսչական մարմնի Արմավիրի բաժնի պետի կողմից կայացվել է բետոնահանգույցի գործունեության կասեցման որոշում։
Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջ»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել