Մ-4 միջպետական ճանապարհի՝ Դիլիջան-Իջևան հատվածը երթևեկելի է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի՝ Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։
Հիշեցնենք՝ երեկ Աղստև գետի վարարման հետևանքով Մ-4 միջպետական ճանապարհի՝ Դիլիջանից մինչև Իջևան հատվածում ճանապարհը փլուզվել էր։
Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի (26.05.2024)
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել