ՄԻՊ ներկայացուցիչները վաղ առավոտից տեսակցում են բերման ենթարկված ցուցարարներին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 27-ի վաղ առավոտից արագ արձագանքման այցեր են իրականացնում Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
«ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով:
Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն առավոտից խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում։ ՆԳՆ փոխանցմամբ՝ 08։55ի դրությամբ բերման է ենթարկվել 67 քաղաքացի։
Լուսանկարը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել