
Ոստիկանությունը հանրահավաքի մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից
Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
«Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- նշվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ այսօր՝ մայիսի 26-ին՝ 16։00-ին, Հանրապետության հրապարակում նախատեսվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել