
Կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները․ «Հարավկովկասյան երկաթուղի»
Անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով, ավտոճանապարհներին և երկաթուղային գծերին սելավահոսքի առաջացման պատճառով Այրում-Ախթալա հատվածում տարերքի հետևանքների վերացման հետ կապված վերանորոգման և վերականգնման աշխատանքներ կատարելու նպատակով՝ 2024թ. մայիսի 26-ից կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները։ Հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։
«Գնացքների երթևեկության վերականգնման մասին լրացուցիչ կհայտարարվի սոցիալական ցանցերի մեր էջերում և ՀԿԵ ՓԲԸ պաշտոնական կայքում։
Տոմսերի վերադարձի վերաբերյալ՝ այն ուղևորները, ովքեր տոմսերը գնել են առցանց, վերադարձը կատարում են նույն եղանակով, օգտվելով առցանց գնման հարթակից: Տոմսարկղերից տոմս գնած ուղևորները վերադարձը կատարում են նույն տոմսարկղներում:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշվում է հաղորդագրությունում։
Մեկնաբանել