
Հավելյալ օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն․ ՆԳՆ
Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ տարբեր հասարակական կազմակերպություններ, անհատներ փրկարարական խմբեր ձևավորելու կոչեր են անում՝ ստեղծված իրավիճակում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար:
ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ այս պահին Փրկարար ծառայությունը և պետական բոլոր մարմինները կատարում են անհրաժեշտ բոլոր գործողությունները: Հավելյալ օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք՝ Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:
«ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, Ճանապարհային դեպարտամենտը, Ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ»,- նշում է ՆԳ նախարարությունը։
Մեկնաբանել