
Ճանապարհային դեպարտամենտը ներկայացնում է փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ
Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված` Ճանապարհային դեպարտամենտը ներկայացնում է փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ.
Փակ երթուղիներ՝
- Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն
- Դիլիջան – Իջևան
Այլընտրանքային երթուղիներ՝
Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի
- «Գոգավան մ/տ» - Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
- «Բավրա մ/տ» - Գյումրի – Երևան
Հայաստանի ներհանրապետական երթուղի
- Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարության աշխատակիցներ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներ այս պահին տեղում են և ՆԳՆ-ի, ՏԻՄ աշխատակիցների հետ համակարգում են տարվող աշխատանքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել