HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիլիջանի թիվ 6 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դիլիջանի թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, ք. Դիլիջան)։ Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես՝ 

  • խոհանոցի պատերը չեն եղել հարթ, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ լվացվող, անջրանցիկ, չներծծող նյութերից,
  •  առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, մասնիկների վրա անցանկալի բորբոսի առաջացումը,
  • բացակայել են ձեռքերի և հումքի համար նախատեսված լվացարանները, արհեստական օդափոխության համակարգը, չի կանխվել աղտոտված օդի ներթափանցումը։

Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter