
Ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի փորձագետներն անցկացրել են դասընթաց
ՊՆ մայիսի 22-ի հաղորդագրության համաձայն՝ մայիսի 13-17-ը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետներն անցկացրել են դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:
Մասնակիցները տարբեր փուլերով ծանոթացել են օպերացիաների պլանավորման գործընթացին, ինչպես օպերատիվ, այնպես էլ ֆունկցիոնալ այլ մակարդակներում:
Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել