HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է ՍԴ դատավոր

ԱԺ հաշվիչ հանձնախմբի քարտուղար Քրիստինե Պողոսյանը հայտնել է, որ տեղի է ունեցել ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի ընտրության գաղտնի քվեարկությունը:

ԱԺ հաղորդագրության համաձայն՝ ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 70-ը:

Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն հայտնաբերվել, Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 70 պատգամավոր:

Այսպիսով, Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է ՍԴ դատավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter