
Երևանի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է
Առատ տեղումներով պայմանավորված՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներում, տրանսպորտային հանգույցներում և թունելներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվում:
Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ համայնքը խնդրին լուծում տալու նպատակով քննարկումներ է ունեցել Երևան քաղաքի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատու «Վեոլիա ջուր» ընկերության հետ:
«Անձրևընդունիչ համակարգերի մաքրման գործընթացին օժանդակելու նպատակով աշխատանքներին մասնակցում են նաև Երևանի աղբահանություն եվ սանիտարական մաքրում ընկերության աշխատակիցները:
Խնդրին համալիր լուծում տալու նպատակով իրականացվում է նաև հեղեղատար համակարգեր չունեցող փողոցների հաշվառում:
Տվյալ հատվածներում ըստ առաջնահերթության կկառուցվեն հեղեղատար նոր համակարգեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել