HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու և քարոզելու համար

Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչությունում  քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացու կողմից առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու վերաբերյալ հայտարարություններ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հաղորդում են Քննչական կոմիտեից։

«2024 թվականի ապրիլի 25-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «YouTube.com» կայքի օգտատերն իր անվամբ էջով հեռարձակվող եթերների ժամանակ կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու վերաբերյալ հայտարարություններ:

Իրականացված անհրաժեշտ միջոցառումներով պարզվել է նշված օգտատիրոջ ինքնությունը։ Վերջինս 1972թ. ծնված ՎՀ-ն է, ով 2023թ սեպտեմբերին լքել է ՀՀ տարածքը: 

Հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ նշված անձը, ունենալով հակաիշխանական հայացքներ, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, «YouTube.com» կայքի իր անվամբ և իր կողմից վարվող էջով 2024 թվականի մարտի 26-ին, 27-ին, 28-ին, և ապրիլի 17-ին իր եթերների ժամանակ շարունակաբար կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչպես նաև՝ այդ նպատակով տարածել է նյութ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա ՎՀ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: 

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող ենթադրյալ հանցագործություն կատարած նշված անձին, դատարան ներկայացնելու համար, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։  

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ՎՀ-ի կատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter