
ԱԽ քարտուղարը հանդիպել է Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ
Մայիսի 21-ին Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ: Այս մասին հաղորդում է ԱԽ գրասենյակը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տնտեսության, անվտանգության և տարածաշրջանային հարցերում հնարավոր համագործակցության ուղիները:
Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել