
Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրենին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին:
Կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ, ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրերը:
«Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից նախանշված բարեփոխումները՝ ընդգծելով առանցքային ուղղություններով հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարները:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերին, ինչպես նաև առանձնակի ընդգծվել հիմնադրամի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման նախագծերում»,- նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ կառավարության կայքից
Մեկնաբանել